Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, փետրվարի 14-ից 15-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտման տասնյակ դեպքեր:
Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն տանող ստորաբաժանումների ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն ունեցել:
Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում նաև` դիպուկահար հրացաններից գնդակոծել է սահմանամերձ Լալաիլագի, Մուսաբեյլի, Չախռլը, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Շուրաբադ, Ջրաբերդ, Լևանարխ, Կարմիրավան, Յարմջա և Թալիշ բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել