Կնքվեց ոռոգման ենթածրագրի շինարարության վերահսկողության պայմանագիր
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ՊՈԱԿ-ի և գերմանական Սի-Ի-Էս Քոնսալթինգ Էնջինիրս (CES Consulting Engineers Salzgitter GmbH), գերմանական Էյ-Էյչ-Թի Գրուփ (AHT GROUP AG) և Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի կոնսորցիումի միջև այսօր պայմանագիր կնքվեց, համաձայն որի կոնսորցիումը Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում պետք է իրականացնի ենթակառուցվածքների շինարարության վերահսկողության աշխատանքներ:
Պայմանագիրը ստորագրվեց Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանում ՀՄՀ-Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի և կոնսորցիումի աշխատանքային խմբի ղեկավար Վալդեմար Փալմթագի կողմից:
Պայմանագրիը նախատեսում է վեց մայր ջրանցքների, յոթ ինքնահոս համակարգերի վերականգնման, 17 պոմպակայանների նորոգման և վերափոխման, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի և մի շարք ներտնտեսային ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների վերահսկողություն: Կոնսորցիումը նաև կիրականացնի աշխատանքային սեմինարներ` ուղղված միջազգայնորեն ընդունված շինարարական տեխնոլոգիաների, չափորոշիչների, պահանջների կիրառմանն ու որակի վերահսկմանը:
Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի մամուլի հաղորդագրության համաձայն, պայմանագրի արժեքն է 2.9 միլիոն ԱՄՆ դոլար և կգործի ՀՄՀ-Հայաստանի Համաձայնագրի իրականացման ամբողջ ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել