Շահումով խաղի ևս երեք լիցենզիա
2009 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման երեք լիցենզիա: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած են ճանաչվել մեկ շահումով խաղի և մեկ խաղատան կազմակերպման լիցենզիաներ, մեկ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցվել է:
Հունվարի մեկից փետրվարի մեկը. այս ոլորտից գանձվել է 35 մլն դրամի չափով պետական տուրք` շահումով խաղերի գծով:
Փետրվարի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են շահումով խաղի 120, խաղատան 14 և վիճակախաղի կազմակերպման 4 լիցենզիաներ,-հայտնում է ֆինանսների նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել