HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է համագործակցության ծրագիր

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Կողմերը ստորագրել են Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ոլորտում 2009 թ. համագործակցության ծրագիր: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Ըստ այդ ծրագրի`ՀՀ պաշտպանության նախարարությունում սպաների համար կանցկացվեն ՄՄԻ 2 հնգօրյա դասընթացներ, ՀՀ ԶՈւ սպաները ՌԴ Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում կմասնակցեն ՄՄԻ-ի «Սենեժ» 57-րդ, 59-րդ և 60-րդ դասընթացներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը ՌԴ Ռյազան քաղաքում կմասնակցի «Գեներալ Սկոբելև - 10» ՄՄԻ-ի մրցույթին, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի մեկ ներկայացուցիչ Փարիզում կմասնակցի Զինված ընդհարումների իրավունքին նվիրված «SWIRMO» միջազգային դասընթացին, կկազմակերպվեն հանդիպումներ ՀՀ ՊՆ ՄՄԻ իմպլեմենտացիայի աշխատանքային խմբի (ԻԱԽ) հետ, կպատրաստվեն և կհրապարակվեն ՄՄԻ-ի վերաբերյալ ուսումնական նյութեր, կանցկացվի ՄՄԻ աշխատանքային սեմինար ՊՆ ավագ և բարձրագույն հրամանատարական կազմի համար, ինչպես նաև տեղեկատվական պարապմունքներ (դասընթացներ)` խաղաղապահների համար: Ս. Օհանյանը տարին հատկանշական է համարել նաև «ԿԽՄԿ և ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջև` Արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման և կենտրոնացված վարման մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առումով, ինչը կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում` հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար: Նախարարն անդրադարձել է նաև ԿԽՄԿ- ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով համագործակցությանը` ընդգծելով, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսևորումներին` մնալով այն արժեքների կողմնակիցը, որոնք դրված են ԿԽՄԿ գործունեության հիմքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter