HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանը դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին

«Հանրապետություն կուսակցության» քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը այսօր դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին: «Վստահորդիս անունից 2009 թվականի փետրվարի 9-ին № 010 գրությամբ ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետին իրազեկել եմ նրա կողմից 01.03.2009թ կազմակերպվելիք զանգվածային հրապարակային միջոցառման մասին: Իրազեկումը Երևանի քաղաքապետարան հանձնվել է 09.02.2009թ 0900-ին: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի. 1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության: 8. Եթե իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում: 09.02.2009թ № 010 իրազեկման քննարկումը կարող էր անցկացվել և այդ կապակցությամբ կայացվելիք որոշումն ինձ հանձնվեր` մինչև 12.02.2009թ 09:00-ն: Մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը 09.02.2009թ № 010 իրազեկման առընչվող որևէ արձագանք (ծանուցում, որոշում, խաբրիկ) չեմ ստացել, հետևաբար` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով Վստահորդս իրավունք է ստացել իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառումն` իրազեկման պայմաններով: Այն է. Վստահորդս 2009 թվականի մարտի 1-ին 1400ից 2000-ը (մոտավոր) Մատենադարանին հարող տարածքում անցկացնելու է զանգվածային հրապարակային միջոցառում, որը մեկնարկելու է հանրահավաքով և ավարտվելու է երթով: Զանգվածային հրապարակային միջոցառման նպատակը 2009 թվականի մարտի 1-ի Զանգվածային հրապարակային միջոցառման նպատակը 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելն է: Հանրահավաքից հետո մասնակիցները ծաղկեպսակ են դնելու Մյասնիկյանի արձանի հարթակին` ի հիշատակ զոհերի: Երթը սկսվելու է 1900-ին և ավարտվելու է 1940-ին և ներառելու է` Մատենադարանին հարող տարածք-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Իտալիայի փողոց Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Տերյան փող-Հյուսիսային պողոտա երթուղին: Խնդում եմ զանգվածային լրատվության միջոցներով (առավել արդյունավետ են էլեկտրոնային ԶԼՄ-ները) տարածել վարորդներին ուղղված տեղեկատվություն` կայանալիք երթի երթուղու և ժամանակացույցի վերաբերյալ, ինչպես նաև Ձեր հանձնարարականն` ուղղված համապատասխան պաշտոնատար անձանց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքիով նախատեսված իրենց պարտականությունները կատարելուն»,-ասված է դիմումում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter