«Բջնին» գնել է Ռուբեն Հայրապետյանը
Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի ու գույքային իրավունքների կրկնակի աճուրդն ավարտվեց երեկ: «Բջնիի» աճուրդի մասնակցության միայն մեկ հայտ է եղել, որը «Բջնիի» համար առաջարկել էր 4 մլրդ 441 մլն 500 հազար դրամ: Սակայն ԴԱՀԿ երեկ չէր հրապարակել գնորդի անունը: Շրջանառվող լուրերի համաձայն, աճուրդի միակ մասնակիցը և գնորդը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր: Վերջինս «168 ժամ» թերթի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է գնել «Բջնին»` առայժմ հրաժարվելով այլ մեկնաբանություններից. «Պետությունը հանել է աճուրդի, ես էլ գնել եմ»,-ասել է Ռ. Հայրապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել