HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Արմեն Հարությունյանը

puxliԱնվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում Դուբայ-Երևան-Կրասնոդար երթուղու վրա ձերբակալել են 38-ամյա «օրենքով գող» Արմեն Հարությունյանին, որը հայտնի էր Արմեն Կրանևսկի կամ «Պուխլիյ» մականվամբ: «Պրայմ Կրայմ» գործակալության հաղորդմամբ, անվտանգության աշխատակիցները հանցավոր աշխարհի հեղինակությանը կասկածում են Նովոռոսիյսկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կազմակերպման մեջ, որի արդյուքնում ծանր վնասվածքներ ստանալու պատճառով մահացել են երկու հոգի: Ռուսաստանի հարավում Արմեն Կրանևսկին, չնայած իր ոչ հրապարակային անձնավորություն լինելուց, քրեական աշխարհում ամենաազդեցիկ դեմքերից է: Նրան անվանում են Հասան Պապի աջ ձեռքը, որի անունից էլ Արմենը կարգավորում է բոլոր գործերը և «հետևում կարգուկանոնին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter