HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը

(ԱՄՆ - Կանադա-Ֆրանսիա-Շվեդիա)

Հայաստանի Հանրապետության մեջ ժողովրդավարական արժեքները վերականգնելու, քաղաքացիական միտքը արթնացնելու եւ ազատականության գաղափարները վերահաստատելու միտող շրջանակների աշխուժ գործունեությունը նկատի ունենալով` Վտարանդի հայ գրողների եւ մտավորականների միությունը այն համոզումին է, որ օրվա հրամայական և բարոյական անհրաժեշտություն է, որպեսզի նրանք.

1. ճանաչեն եւ պաշտպանեն վտարանդի հայ գրողների եւմտավորականների քաղաքացիական իրավունքները` առաջին հերթին քաղաքական գնահատական տալով նրանց դեմ շղթայազերծված բազմամյա հալածանքներին. ընդ որում` խոսքը հատկապես վերաբերում է Կարեն Ա.Սիմոնյանին (Ֆրանսիա), Ալեքսանդր Վարպետյանին (Ֆրանսիա), Վահե Ավետյանին (Շվեդիա), եւ Արմեն Մելիքյանին (ԱՄՆ).

2. հանդես գան վերահիշյալ գրողների նյութական ունեցվածքի եւ բարոյական կորուստների վերականգնման ու հատուցման պահանջով.

3. ապահովեն վտարանդի հայ գրողների ու մտավորականների անվտանգ վերադարձը Հայաստանի Հանրապետություն:

Վտարանդի հայ գրողների եւ մտավորականների Մարդու իրավունքի պաշտպանության Հելսինկյան խումբ

8 օգոստոս, 2011 Փարիզ

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik
Hamacajn em!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter