HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դատարաններում կանցկացվեն դատական պրակտիկայի ամփոփումներ

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգի նախագիծը, ինչպես նաև որոշում է կայացվել Հայաստանի դատարաններում դատական պրակտիկայի ամփոփում անցկացնելու մասին: Բացի այդ, Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Ռաշիդյանին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով պարգևատրելու վերաբերյալ` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում նրա բազմամյա գործունեությունն ու արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդը: Նիստի ընթացքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին», «ՀՀ դատական դեպարտամենտի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովներ ձևավորելու, հանձնաժողովների կազմը սահմանելու մասին», ինչպես նաև «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը» որոշումներում: Խորհրդի նիստում քննարկվել են նաև կազմակերպական բնույթի հարցեր, որոնք վերաբերում էին մասնագիտացված քաղաքացիական և քրեական դատարանների լուծարման, ինչպես նաև առաջին ատյանի դատարաններում դատավորների մասնագիտացման հիմնախնդիրներին,-հայտնում է ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter