HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հրանտ Վարդանյան. «Բջնին ազգային արժեք է»

17_02-h_vardanyan««Բջնին» մեր ազգային, պետական արժեքն է, «Բջնին» մի օր շուտ էլ բաց թողնելը շատ կարևոր է, քանի որ այն որպես ազգային արժեք կարող է մահանալ, պետությունը դա վաճառում է, ինչ տարբերություն` դա Հայրապետյան Ռուբիկը կառնի, թե Հրանտ Վարդանյանը»,- նման կարծիք հայտնեց «Գրանդ Հոլդինգ»ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը: Հրանտ Վարդանյանը չգիտի` «Բջնին» Սուքիասյան եղբայրների ձեռքից վերցնելը քաղաքական, թե զուտ տնտեսական որոշում է եղել, այսինքն` ստուգումների արդյունքում «հայտնաբերված սխալների»արդյունք է եղել: «Դա իմ ոլորտը չի, ես ոչինչ չեմ կարող ասել, ինձ ոչ ոք փաստաթղթեր ցույց չի տվել, որ ես իմանամ` քաղաքական է, թե տնտեսական: Օրինակ` երբ այդ ստուգումների ժամանակ հարկայինի պետ Վահրամ Բարսեղյանն ասեց, որ մենք տվյալներ ունենք, որ անօրինական դրոշմանիշով «Ֆիլիպ Մորիսի» սիգարետներ են բերվում, ես իրեն պաշտոնապես ասեցի, որ եթե փորձեք սիգարետի ոլորտում ինչ-որ սխալ մոտեցում ցույց տալ դեպի Սուքիասյան Խաչիկը կամ «Սիլ Գրուպ»-ը, ես հանրությանը կդիմեմ ու կվարկաբեկեմ ձեզ, քանի որ ես գիտեի, որ նման բան չի կարող լինել: Այդ շուկային ես տիրապետում եմ, թվերն անգիր գիտեմ, բայց այս ոլորոտում չեմ կարող ոչինչ ասել»,- պարզաբանեց Հ. Վարդանյանը: Լրագրողների այն հիշեցմանը, թե «Բջնիում» ստուգումները սկսվեցին, երբ նա ընտրությունների ժամանակ սատարեց Լևոն ՏԵր-Պետրոսյանին, եւ միգուցե մի օր էլ իր հետ նման բան պատահի, եթե Սերժ Սարգսյանին չսատարի, Հ. Վարդանյանը արձագանքեց. «Նման բան չի լինի, ես սատարում եմ իր երկրի նախագահին ու իմ պետությանը»: «Ինչու ինքը չցանկացավ ձեռք բերել գործարանը» հարցին գործարարը պատասխանեց. «Եթե ես հանքային ջրերի բիզնես ուզենայի մտնել, 10 տարի առաջ կմտնեի, ես համարում եմ այն ինձ համար ոչ հետաքրքիր բիզնես, իսկ Հայրապետյանի համար կարող է այն հետաքրքիր է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter