Թողարկվել են 13 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսեր
Երեկ տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13195092 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 2 942 453 000 դրամ, որից մրցակցային` 2 922 453 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Ֆինանսների նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 976 866 935 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3683 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 13 դիլեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել