HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանը Լեհաստանից մեկնել է Չեխիա

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Լեհաստանում երեկ ընդունել է նաեւ նախագահ Լեխ Կաչինսկին: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրները: Նալբանդյանը նախագահ Լեխ Կաչինսկուն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս ենթատեքստում նախագահ Կաչինսկին ողջունել է հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի նախաձեռնած քայլերը: Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Վրաստանից Լեհաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի հարցում աջակցության համար, խնդրել է իր ողջյունները փոխանցել Սերժ Սարգսյանին: Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաեւ Լեհաստանի խորհրդարանում, ուր առանձին հանդիպումներ  է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ: Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովոսկին ասել է, որ լեհերը առանձահատուկ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին, որի ներկայացուցիչները դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` իրենց նպաստն են բերել պետության զարգացմանը, եւ դրա վկայությունն է նաեւ Սեյմի ներկայիս գումարման կազմում երկու հայկական ծագումով պատգամավորների առկայությունը: Նախարար Նալբանդյանը Սեյմի նախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սանձազերծման փորձերի եւ ռազմատենչ քաղաքականության վրա, որոնք ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այլեւ լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Սենատի նախագահ Բոգդան Բորոսեւիչի հետ հանդիպման ժամանակ վերջինս վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու իր հրավերը եւ նշել, որ այն կնպաստի խորհրդարանական կապերի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» առաջարկը, որի համահեղինակներից է Լեհաստանը, եւ այդ շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ, ուր հանդիպել է գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ: Նալբանդյանը վերջինիս հրավիրել է Հայաստան: Ավարտելով այցը Լեհաստան` Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Չեխիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter