HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը հակասահմանադրակա՞ն է

«Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի մեջ հստակ Ռոբերտ Քոչարյանը որոշակի պատասխանատվություն վերապահել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը, այս հրամանագրի հիման վրա զինված ուժերը օգտագործվել են սեփական ժողովրդի դեմ»,-այսօր Ուրբաթ ակումբում հայտարարեց հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այդ հրամանագիրը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության երկրորդ գլխի 29-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք. «Այս իրավունքի խախտման վերաբերյալ մենք պահանջում ենք, որպեսզի օմբուդսմենը վիճարկի հրամանագրի սահմանադրականության հարցը, սա մենք որակում ենք, որպես ռազմական հեղաշրջում կատարված մարտի 1-ին Հայաստանում»: Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ Օրենքի, իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան` նախագահի հրամանագրերի վերաբերյալ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իր ներկայացրածը ՀԱԿ-ի հայտարարությունն է, իսկ փաստերը ներկայացրեց ՀԱԿ-ի հասարակական հետաքննության խմբի ներկայացուցիչ, արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter