HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

president4Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Ահ Բաքերը, Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսը, հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսը եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:  Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Նախագահը վերահաստատել է մեր տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ ակտիվ եւ գործնական քայլերի գնալու` իշխանությունների պատրաստակամությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են ճգնաժամի պայմաններում Արժույթի միջազգային հիմնդարամի եւ մեր երկրի միջեւ փոխգործակցության ծրագրերին եւ հեռանկարներին առնչվող հարցեր,-հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter