Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նա առանձնազրույց կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի կունենա երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստը:
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին: Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Շուշի, կայցելի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի եւ հանդիպում կունենա Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել