HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղասահքի դպրոցի պարապմունքներն ընթանում է նորմալ հունով

Այսօր թերթերից մեկը տպագրել է վերջերս բացված Ե. Պլյուշենկոյի անվան գեղասահքի դպրոցի սաներից մեկի ծնողի բողոքը: Ծնողը թերթին փոխանցել է, որ չնայած իրենք  ամսական 15 հազար դրամ վարձ են վճարում՝ 5 հազարը չմուշկների համար, 10 հազարը՝ պարապմունքների, բավական ճանապարհ են կտրում, որ հասնեն մարզահամալիր, բայց վերջին պահին պարզվում է, որ սահադաշտը զբաղված է, պարապմունքներ չեն լինելու։ Այս ամիս ընդամենը 2-3 պարապմունք է տեղի ունեցալ, մնացած ժամանակ երեխաներին տուն են ուղարկել, սակայն դա չի խանգարել, որ ամսվա վարձը գանձեն ամբողջությամբ: Այսօր դպրոցի ղեկավարությունից մենք փորձեցինք ճշտել, թե ինչքանով է իրականությանը համապաստխանում այս հրապարակումը: Գեղասահքի դպրոցի սպորտային բաժնի պետ Մելանյա Ստեփանյանը մեզ փոխանցեց, որ հիմանդրման օրից իրենց մոտ պարապունքները գնում են իրենց հունով և նման բան լինել չի կարող.«Շաբաթվա մեջ դասերը տեղի են ունենում 3 անգամ և բոլորն անխտիր պարապում են, մենք նման խնդիրներ չունենք, կարող եք գալ տեսնել»: Մ. Ստեփանյանն ասաց նաև, որ  յուրաքանչյուր մարդ կարող են գալ սահադաշտում սահել , բայց դա որևէ կերպ չի խանգարում պարապունքներին: Հրապարակումը նա որակեց որպես շանտաժ, բայց չասաց, թե այն ինչ նպատակով է արվում. «Հիմա հետաքննություն է գնում, մենք գիտենք ով է, մեկի փորը մրմռումա, նրա համար շատ վատ է լինելու»,-ասաց Մելանյան Ստեփանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter