HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոզար Սուբարի. Վրաստանի ԱՆ-ն Չախալյանների նկատմամբ խախտել է պաշտպանության իրավունքը

sobari11Չախալյանների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը երկու անգամ՝ հունվարի 22-ին եւ փետրվարի 12-ին, գրավոր դիմել է Վրաստանի ՄԻ պաշտպան Սոզար Սուբարիին՝ փաստելով Վրաստանի արդարադատության նախարարության կողմից Ֆրանսիացի հայազգի փաստաբան Պատրիկ Արապյանի գրանցման գործընթացը ձգձգելու մասին: Ի վերջո, երեկ Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ «2009թ. փետրվարի 2-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Դմիտրի Ձագնաձեին` պահանջելով հարցի քննման վերաբերյալ տեղեկատվություն եւ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների դատավարությանը մասնակցելու արտոնման վերաբերյալ որոշման ընդունում, բայց որեւէ պատասխան առ այսօր չի ստացել»: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ ֆրանսիացի փաստաբանի մասնակցությանն արտոնման հարցի քննման ձգձգմամբ Վրաստանի արդարադատության նախարարությունը Ռուբեն, Արմեն եւ Վահագն Չախալյանների նկատմամբ, փաստորեն, խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանության իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter