HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գների նվազման 100-ամյա տենդենցի վախճանը մոտ է

18_02-hungry«Աշխարհում սննդամթերքի գները մեկուկես անգամ կաճեն, իսկ դրանց արտադրությունը մեկ քառորդով կնվազի մինչև 2050 թ. կլիմայի փոփոխության, պտղաբեր հողերի քանակի նվազման, ջրի պակասի և աղտոտման պատճառով»,- ասված է Շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ-ի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) երեկ հրապարակած զեկույցում: Հավանականություն կա, որ գների նվազման 100-ամյա տենդենցի վախճանը մոտ է: Միայն անցյալ տարի արձանագրված գների աճը, ըստ զեկույցի, ամբողջ աշխարհում 110 մլն մարդու աղքատացման պատճառ է դարձել: Մոտակա 10 տարիների համար ՅՈՒՆԵՊ-ը կանխատեսում է սննդամթերքի գների 30-50% աճ, ընդ որում, ըստ զեկույցի, այդ ընթացքում աշխարհում բնակչության թիվը 7 մլրդ-ից աճելու է մինչև 9 մլրդ: «Պետք է փոխել ոչ միայն սննդամթերքների արտադրության միջոցները, այլև դրանց բաշխման մեթոդները, անհրաժեշտ է բարձրացնել բերքատվությունը բնության հետ համագործակցելու և ոչ թե նրա դեմ պայքարելու միջոցով, մեր երկրագնդի վրա կա շատ վտանգավոր խնդիր, այն հնարավոր չէ լուծել 20-րդ դարի մեթոդներով»,- ըստ Ռոյթերս գործակալության` ասել է ՅՈՒՆԵՊ-ի գործադիր տնօրեն Ակիմ Շտայները: ՅՈՒՆԵՊ-ն առաջարկում է կարգավորել հումքի գները և ավելացնել հացահատիկի պաշարները գների բարձրացման դեմ պայքարելու համար, ինչպես նաև ստեղծել անձեռնմխելի պաշար տարածաշրջանի համար, որտեղ սովի վտանգն ավելի ուժեղ է: Աշխարհի բերքի մեկ երրորդը գնում է անասուններին կերակրելուն, և մինչև 2050 թ. այդ թիվը կարող է հասնել մինչև 50 տոկոսի: ՅՈՒՆԵՊ-ը որպես անասուններին կերակրելու էկոլոգիապես մաքուր այլընտրանք առաջարկում է օգտագործել վերամշակված ուտելիքային մնացորդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter