HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր և միջ բիզնեսը` ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզպետարանում` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից  հրավիրված խորհրդակցությանը մասնակցեցին  մարզի փոքր և միջին բիզնեսով զբաղվող 4 տասնյակից ավելի ձեռնարկատերեր: Մարզպետի համոզմամբ, միայն աշխատելով և նոր աշխատատեղեր բացելով հնարավոր կլինի մեղմել համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի դժվարությունները: Ս. Խաչատրյանի խոսքով, հաշվի առնելով մարզում ստեղծված իրավիճակը` կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ` կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու Սյունիքի մարզին: «Արտոնյալ պայմաններով և համեմատաբար փոքր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվելու բոլոր այն ձեռներեցներին, ովքեր կներկայացնեն փոքր և միջին բիզնեսի զարգացման տեղական պայմաններում աշխատող, գործնական ծրագրեր: Առաջնահերթություն կտրվի առանձնապես տեղական հումքի արդյունահանման և վերամշակման,գյուղատնտեսությանն ու վերամշակման բնագավառին, ներկրման ցանկում ընդգրկված ապրանքները տեղականով փոխարինող ծրագրերին: Բոլոր նախաձեռնությունների հիմքում պետք  է դրված լինի նոր աշխատատեղերի բացման խնդիրը, մարդկանց զբաղվածության ապահովումը»,-հայտարարեց Ս. Խաչատրյանը: Վերջինս  հավաստիացրեց, որ փորձագետների հավանությանը արժանացած բոլոր ծրագրերը կստանան անհրաժեշտ չափի ֆինանսական օժանդակություն, կսատարվեն իշխանությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter