HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գ.Բաղդասարյան «Վիճելը, կարծես թե, սարսափելի, քրեորեն հետապնդելի երեւույթ է»

Արցախի հանրային հեռուստատեսության գործունեությանն երեկ անդրադարձել են ԼՂՀ ԱԺ պատգամավորները, որոնք նիստի ընթացքում լսել են հանրային հեռուստառադիոընկերության 2008թ.գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը: Նրա կողմից ներկայացված մեկուկես էջանոց հաղորդումը, ինչպես նիստի ընթացքում շեշտեց անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, ավելի շատ նման է գործադիր տնօրենի հաշվետվության, քանի որ ներկայացվածում նշված չեն հայեցակարգային, ռազմավարական մոտեցումները: Այդ կարծիքին էր նաեւ պատգամավոր Արկադի Սողոմոնյանը, որը նշեց, որ պետք է ներկայացվեր տեղեկատվություն այն մասին, թե ինչ ուղղություններով են աշխատել, հասարակությանը հետաքրքրող ինչ խնդիրներ են քննարկել եւ այլն: Խոսելով կառույցի գործունեության մասին Գեղամ Բաղդասարյանը շեշտեց, որ հեռուստատեսությունը չի ներկայացնում հասարակական կարծիքի ողջ ներկապնակը:  «Մեզ մոտ  վեճերը ինչ-որ հարցի շուրջ, տարբեր կարծիքները, մտքերի փոխանակությունն  արդեն վերացել են: Վիճելը, կարծես թե, սարսափելի, քրեորեն հետապնդելի երեւույթ է»,-ընդգծել է նա: Գ.Բաղդասարյանին հետաքրքրեց, թե ի±նչ է արվում այդ բացը լրացնելու համար, եթե հեռուստառադիոընկերությունը ֆինանսական որեւէ խնդիր չունի: Խորհրդի նախագահն ի պատասխան խոսեց նման բանավեճերի կազմակերպման համար համապատասխան դահլիճների եւ ստուդիաների բացակայության մասին, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նախատեսում են մոտակա մի քանի տարում այդ հարցը լուծել:: Գեղամ Բաղդասարյանը հարցրեց, թե ներկայիս պայմանները թո±ւյլ չեն տալիս նման բանավեճեր կազմակերպել: Ն.Գասպարյանը պատասխանեց, որ հնարավոր չէ: Տեղեկացնենք, որ ժամանակին հեռուստատեսության ստուդիայում, որը կա նաեւ այսօր, մի քանի թոք-շոուներ է կազմակերպվել, այդ թվում Ստեփանակերտի մամուլի ակումբի նախաձեռնությամբ: Իսկ նույն Նորեկ Գասպարյանի հեղինակությամբ եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ այդ ստուդիայում դեռեւս 1999-ից նկարահանվում էր «Սանդղակ» երիտասարդական հաղորդումը, որին մասնակցում էին 1,5 տասնյակից ավելի երիտասարդներ ու քննարկում տարբեր հարցեր: Ի դեպ այդ հաղորդումը, որը միշտ էլ նկարահանվում էր նույն ստուդիայում, բավականին երկար` շուրջ 7 տարվա «կյանք» ունեցավ: Գեղամ Բաղդասարյանը նաեւ հուշեց, որ ահնրաժեշտ է հասարակական կարծիքի ուսումնասիրություն կատարել` պարզելու, թե հանրությունն ինչ կարծիք ունի հեռուստատեսության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter