HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանը արդեն վճարել է «Բջնիի» ողջ գումարը

Այսօր «Բջնի» հանքային ջրերի գործարան ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտմանը հաջորդող երրորդ օրը գնորդը մուծել է լոտի արժեքի ամբողջ գումարը: Բացի նախավճարի տեսքով փետրվարի 16-ին մուծած գումարից, որի չափը կազմում էր 222 միլիոն 68 հազար դրամ, ԴԱՀԿ ծառայությանը վճարել է եւս 4 միլիարդ 219 միլիոն 432 հազար դրամ: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ից 16-ը տեւած աճուրդի ընթացքում կատարվել էր մեկ գնային առաջարկ: Լոտի վաճառքի գինը կազմել էր 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿԱԾ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter