Պարզվել է միայն սպանվածի ինքնությունը
Երեկ, ժամը 23.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի մասում հրազենային վնասվածքով` ներկայումս չգործող «Ծովակ» ռեստորանի մոտից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս մահացել է մոտ 40-45 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Երեւանյան լճի աջ ափին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետեւի մասում հայտնաբերել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի 1 ատրճանակ` պահունակում վեց փամփուշտ, 9 մմ տրամաչափի փամփուշտի 1 եւ 5,6 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ:
«Առայժմ պարզվել է, որ սպանվածը 1965 թ. ծնված Սարգիս Բալթաջյանն է:
Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել