HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը նշել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները

Փետրվարի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2008 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2009 թվականի անելիքներին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների եւ ԱԳՆ առընթեր միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավարները: Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է այն խնդիրներին եւ ուղղություններին, որոնք պետք է հիմք հանդիսանան մեր հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հետագա աշխատանքների համար: Այդ խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու նպատակով հանրապետության Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, էլ ավելի ամրապնդել ԼՂՀ ներկայացուցչությունների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի միջեւ կայուն կապը, տեղերում վերակազմավորել ներկայացուցչությունների աշխատանքը` խորացնելով եւ բազմակողմանի դարձնելով համագործակցությունը հայկական համայնքների, տվյալ պետության քաղաքական եւ վերլուծական շրջանակների հետ: Բակո Սահակյանը նաեւ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Դրանք են` արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը` Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ: Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք երբեք չեն կարող կասկածի տակ դրվել: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը,  Նախագահի աշխատակազմի եւ  արտգործնախարարության պատասխանատու աշխատողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter