Այսօր Հայաստանում հայտարարված է Գրքի նվիրատվության օր
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, ԿԳ և Մշակույթի նախարարությունների, Թումանյանի թանգարանի, Լեզվի պետական տեսչության, Երևանի քաղաքապետարանի, Հյաստանի ազգային գրադարանի, բուհերի ու դապոցների աջակցությամբ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը կմեկնարկի Գրքի նվիրատվության «շարժումը»:
Հայաստանի դպրոցներ և մանկատներ կառաքվի մոտ 10 000 անուն գրականություն` բնագիր և թարգմանական: Եւս 2000 գիրք կդառնա հայոց բանակի գրադարանների սեփականությունը, իսկ իր անձնական արխիվից ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը 3000 գիրք կնվիրի հայրենի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցին, որի շրջանավարտը եղել է ինքը:
Գրքի նվիրատվության ակցիայի մասնակցում է «Զանգակ-97» հրատարակչությունը, որ մոտ 2000 գիրք է առանձնացրել, նաև «Բուկինիստ» գրախանութը:
Նախաձեռնությանն աջակցել են նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որը տրամադրել է անգլերեն լեզվով մանկական պատկերազարդ գրականություն, և Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը` հատկացնելով ժամանակակից գրողների 50 անուն թարգմանական գրականություն:
Բացի այդ, Հայաստանի 5 բուհերին տրամադրել է բառարաններ, հանրագիտարաններ, բուհական ուսումնական ձեռնարկներ:
ԵՊՀ-ն մի քանի միջոցառում է կազմակերպել այս առիթով. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում բացվելու է ընթերցասրահ, իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Թումանյանի թանգարանի համատեղ նախաձեռնությամբ կանցկացվի գիտաժողով, որի ընթացքում էլ կբաժանվեն գրքերը:
«ՀԳՄ-ն ԵՊՀ-ին կնվիրի 500 գիրք, որից 300-ը նախատեսված է ուսանողների համար, իսկ 100-ը` ԵՊՀ գրադարանի, 100-ը` նորաբաց ընթերցասրահի: Իր հերթի համալսարանի հրատարակչությունը կկատարի 100 գրքի նվիրատվություն, ԵՊՀ գիտական գրադարանը` 125 գրքի»,-ասել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարեն Դավթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել