HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

40 դրամ րոպեավճար` նախկին 44-ի փոխարեն

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց հանրապետությունում բջջային կապի միակ օպերատորի` «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից ներկայացված նոր սակագների հարցը: Զգալի փոփոխություններ են կատարվել հետվճարային քարտի սակագներում. բաժանորդային համարի միացման համար նախկին 8 հազար դրամի փոխարեն մարտի 1-ից բնակիչները կվճարեն 2 հազար դրամ, իսկ դեպոզիտի գումարը կկազմի 5 հազար դրամ: Դեպի ՀՀ ելքի համար նախկին 10 հազարի դիմաց կվճարեն 5 հազար դրամ, միջազգային ելքի համար նույնպես 5 հազար դրամ` նախկին 15 հազարի դիմաց: Հետվճարային քարտի հեռախոսազրույցների րոպեավճարը ժամը 07.00-23.00 կկազմի 40 դրամ` նախկին 44-ի փոխարեն, իսկ 23.00-07.00-ն` 36 դրամ` նախկին` 40-ի փոխարեն: Դեպի ՀՀ բջջային ցանց րոպեավճարը համապատասխանաբար կկազմի 75/70 դրամ` նախկին 90/84-ի դիմաց: Ի ուրախություն ԼՂՀ բաժանորդների նրանց համարները գործելու են ՀՀ-ում` առանց կանխավճար մուծելու: Հաստատվել են նաեւ կանխավճարային քարտի սակագները, որոնցից օգտվելու դեպքում 1 րոպեի դիմաց համապատասխանաբար պետք է վճարել 65 եւ 60 դրամ` ինչպես բջջային, այնպես էլ անշարժ ցանցի բաժանորդին զանգելու դեպքում, իսկ ՀՀ զանգելու համար` 92 եւ 85 դրամ: Բջջային կապում նաեւ նորույթ է մտցվել, որի համաձայն, բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվելու օգտվել www.odnoklassniki. ինտերնետային կայքում տեղադրված ծառայություններից, ինչպես նաեւ ինտերակտիվ ծառայությունից (SMS հորոսկոպ, հումորներ, բաժակաճառեր, սիրային SMS-ներ, սպորտային լուրեր, տարադրամ, եղանակ): ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը սակագների վերանայումը որակել է առաջընթաց քայլ` դեպի սակագների մեղմացում: Իսկ թե ինչ արձագանքներ կգտնվեն հասարակության շրջանում` կտեսնենք մոտ ապագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter