HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մ.Հակոբյան. «Ընկերություն կարելի է չանել, բայց թշնամի չլինել»

Սյունիքի մարզպետի, Սյունաց երկիր թերթի խմբագրի եւ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հարաբերությունների լարվածության աստիճանի մասին այսօր լրագրողները հարց ուղղեցին կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ըստ լրագրողների` ընդհարման պատճառը այն էր, որ «Սյունաց երկիր» թերթը հատուկ համար է հրապարակել նվիրված կոմբինատին` տնօրենի նկարի կողքին տպագրելով Սյունիքի մարզպետի նկարը: Տնօրենը ի պատասխան ասաց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ոչ էլ քաղաքական գործիչ եմ, ես բիզնեսմեն եմ, իսկ դուք պատկերացրեք` մարզպետը քաղաքական գործիչ է, իշխանության ներկայացուցիչ, իսկ ես էլ բիզնեսմեն` օտարերկրացի մարդու հետ պայմանագրով աշխատող....մենք ինչ կիսելու բան պիտի ունենանք»: Մ. Հակոբյանը նաեւ հավելեց, որ «ընկերություն կարելի է չանել, բայց թշնամի չլինել»: Լրագրողները, վերադառնալով տնտեսական ճգնաժամի թեմային, հետաքրքրվեցին, թե ինչքանով է այն ազդել տնօրենի անձնական գործունեության վրա: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, Մաքսիմ Հակոբյանի որդին Հաղթանակ զբոսայգու տարածքում մեծ ծավալների շինարարություն է ծավալում. «Բնակարան է իրա համար կառուցում: Ես ինչի համար եմ այսքան աշխատում, իրենց համար ամեն ինչ ստեղծում եմ, ստեղծելու էլ եմ»: Սակայն բացի որդիների բարօրությունից, տնօրենը մտահոգված է նաեւ Հայաստանի  մի շարք այլ մարզերի  բնակիչների ապրուստով. «Այսօր ոչ միայն իմ որդիների համար եմ բնակարան կառուցում, այլ` Ղարաբաղում կռված մարդկանց համար էլ, նաեւ` Եղեգնաձորում, Նոյեմբերյանում էլ եմ բնակարաններ կառուցել, հանրապետությունում չկա մի մարզ, որտեղ աշխատանք չենք ծավալել»: Մաքսիմ Հակոբյանը ներկայացրեց ձեռքի տակ ունեցած փաստերը, ըստ որի, 2007թ-ից 4 մլրդ 119մլն 639 հազ 143 դրամի սոցիալական նպատակներով կոմբինատը ծախսեր է կատարել. «Ասեմ, որ 2008թ դեկտեմբերին հաստատել ենք ձեռնարկության բյուջեն, որով նախատեսված է ավելի քան 3 միլիոն դոլարի սոցիալական ծախսումներ կատարել»,-հավելում է բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter