HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական դատարանի կողմից քննվող գործերը հիմնականում վերաբերել են ձեռնարկատիրական գործունեությանը

Այսօր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեկան պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և քաղաքացիական ու վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ: Կարևորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումըª պալատների նախագահները վստահություն են հայտնել, որ դատաիրավական բարեփոխումներն ու օրենսդրական դաշտի կատարելագործումը հնարավորություն կտան առաջ շարժվել այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում պատվիրակությունն անդրադարձել է Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը և նշել, որ այն ոչ միայն նպատակ է հետապնդում բարձր մակարդակի հասցնել քաղաքաքական, այլև տնտեսական ոլորտի հարաբերությունները: Ազատ շուկայական հարաբերություններ, և առևտրային նոր գոտիներ ստեղծելու գործում կարևորվել է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ հոսքերի, այլև համապատասխան իրավական դաշտի առկայությունն ու օրենքների պատշաճ կիրառումը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը հակիրճ ներկայացրել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, տնտեսական գործերով կայացված դատական նախադեպերը, անդրադարձել նաև տնտեսական բարեփոխումներին, առևտրի և ներդրումների ոլորտում օրենքները Եվրամիության և միջազգային այլ ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրներին: Նրա խոսքերով, տնտեսության զարգացման վերաբերյալ ընդունվել են բազմաթիվ օրենքներ, և° ֆիզիկական և° իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության առումով առկա են զգալի նվաճումներ, թեև անելիքներ դեռ կան: Միայն 2008 թվականի հունվարի մեկից գործող Վարչական դատարանի կողմից քննվող գործերի հիմնական մասը վերաբերել են ձեռնարկատիրական գործունեությանը, պետության և ձեռնարկատերերի միջև ծագած իրավահարաբերությունների կարգավորմանը: Պատվիրակության անդամներն անդրադարձել են սպառողների շահերի պաշտպանության և պարենային անվտանգության խնդիրներին: Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշել է, որ թե° սպառողների, թե° հակամրցակցային հանցագործությունների, և թե կեղծ արժեթղթերի հետ կապված հանցատեսակների 70-80 տոկոսը վերջին երկու տարում համապատասխան փոփոխությունների է ենթարկվել, հաշվի են առնվել Եվրամիության չափանիշները: Ըստ նրաª ՀՀ քրեական օրենսգիրքն այսօր բավարար մեխանիզմներ ունի տնտեսական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարելու համար: Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել փոխադարձ համաձայնություն հետագա համագործակցության վերաբերյալ և հույս հայտնել, որ փորձի փոխանակման միջոցով հնարավոր է հասնել առավել մեծ արդյունքների: Այս մասին հայտնում է ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter