
Վերնիսաժում տիրող գողական բարքերի տեսանյութը YouTube-ում տեղադրած երիտասարդին ծեծել են
«Խոսքի իրավունք» միավորումը տեղեկացնում է, որ Վերնիսաժում տիրող գողական բարքերի վերաբերյալ նախօրեին YouTube-ում տեղադրված տեսանյութի հեղինակը` Վարուժան Սահակյանն, այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել:
Դիմելով ոստիկանություն` նրան հայտնել են, որ ծեծի մեղադրանքով իր դեմ դիմում է ներկայացվել սկանդալային տեսանյութի մեջ հայ կնոջն անվայել պահվածք դրսևորող Վերնիսաժի մեկ այլ վաճառող Աննայի կողմից:
Վարուժան Սահակյանն որակում է տեղի ունեցածը որպես շինծու մեղադրանք: Երիտասարդն այժմ գտնվում է Ոստիկանության կենտրոնի բաժնում:
Վերնիսաժում տիրող բարքերի մասին տեսանյութերը.
Մաս 1 - http://www.youtube.com/watch?v=rMSJHzOztl4&feature=related
Մաս 2 - http://www.youtube.com/watch?v=x_ao2M44uE0&feature=related
Մաս 3 - http://www.youtube.com/watch?v=4vHHxjcfRec
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել