HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային սերտիֆիկատ` Արդշինիվեստբանկին

Արդշինիվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերության կողմից, 2008թ. դեկտեմբերին, Արդշինինվեստբանկում իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա: ISO 9001:2000 սերտիֆիկացման գործընթացում Բանկը համագործակցել է Intagrated management solutions միջազգային փորձ ունեցող կազմակերպության հետ: Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը. «ISO 9001 : 2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` առավել որակյալ և ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նաև այդ գործընթացները կառավարելի և վստահելի դարձնելու համար: Արդշինինվեստբանկն, այն փոքրաթիվ հայաստանյան առևտրային բանկերից է, որն ունի այդ սերտիֆիկատը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter