Ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի
Երևանում` Լենինգրադյան-Լենինական փողոցների խաչմերուկում, կանգնեցվելու է 2004թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ազգային պատկանելության համար ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որի շրջակայքում հիմնվելու է այգի: Այգու ծառերը տնկվելու են ազատամարտիկների անուններով: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել է «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի նախագահը:
Հիմնադրամի կազմակերպմամբ պանթեոնում Գուրգեն Մարգարյանի հիշատակի տուրքի արարողությանը մասնակցել են պանթեոն էին այցելել Գ.Մարգարյանի հարազատները, Գ.Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել