HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսի Ս. Էջմիածին եկեղեցու վերանորոգման համար ծախսվելու է 1մլն. ԱՄՆ դոլար

tbilisi-1Թբիլիսի  հայկական Հավլաբար թաղամասում 1805թ.-ին Էջմիածնից Թիֆլիս բնակության  տեղափոխված հայ վարպետները կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին, որը  կոչվել է Էջմիածնեցոնց Ս. Գևորգ եկեղեցի: Սակայն վերջին շրջանում ժողովրդի մեջ  փոխվել է եկեղեցու անվանումը և այն այսօր կոչվում է Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցի: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանից  տեղեկացանք, որ եկեղեցին կառուցման օրից, ամենայն հավանականությամբ,  այնքան էլ որակյալ կառույց չի եղել, և ամբողջ պատմությունը լեցուն է նորոգություններով: Իսկ արդեն վերջին շրջանում, երբ եկեղեցու ճաքերը չորս կողմից հասել էին բավական վտանգավոր վիճակի, Ամենայն Հայոց արեգին 2-ի Կաթողիկոսի հովանավորությամբ, օրհնությամբ և կառավարությամբ սկիզբ է  դրվել եկեղեցու վերանորոգության վերականգնման, որի համար որոշ աջակցություն ցուցաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Արգենտինայի հայությունը, բայց հիմնական միջոցները այս եկեղեցու նորոգության հատկացրել են Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Հովնան Արքեպիկոպոս  Տերտերյանի հավաքած միջոցներով: Արդեն լրացել է եկեղեցու նորոգման երկու տարին. «Կատարվում է հիմնանորոգություն, հիմքերը ամբողջությամբ ամրացվել է, և ներսով, և դրսով, մետաղներով այնպես է արվում, որ եկեղեցին, գրեթե, դառնում է մի ամբողջություն»,- տեղեկացրեց վիրահայոց թեմի առաջնորդը: Եկեղեցու վերանորոգության  նախագծերը կատարվել է Հայաստանում, բայց շինարարությունը կատարում է վրացական կազմակերպություն, որի կատարած աշխատանքներից  նա հայտնեց իր գոհունակությունը. «Շատ բարեխիղճ կերպով կատարվում է աշխատանքը և լիահույս ենք, որ այս տարի հուլիս ամսին վերաօծումը կկատարենք եկեղեցու: Ծրագրում ենք այստեղ հիմնել նոր առաջնորդարան և վրացահայոց հայ մշակույթի կենտրոն` երիտասարդական, կրթական, մշակութային: Այստեղը հարմար է դրան, տեսնենք աստծո օգնությամբ ինչպես կլինի»: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնեց նաև, որ այսօր Թբիլիսիում միայն այս եկեղեցին է վերանորոգվում, կա  երկու գործող Ս. Գևորգ և Ս. Էջմիածինը եկեղեցիներ: Նա լիահույս էր,  որ Նորաշենի և մյուս եկեղեցիների  վերադարձման պարագայում նույնպես կլինի նրանց   նորոգումը: Թեմի առաջնորդի հետ մեր զրույցից պարզվեց, որ տարին մինչև հինգ եկեղեցի  վերանորոգվում և վերաօծվում են Ջավախքի տարածաշրջանում: Այսօր  գործող հայ եկղեցիների թիվը Վրաստանում 35-ի է հասնում,  հիմնականը Սանցխե Ջավախքի և  Քեմո Քարթվի հայաբնակ վայրերում: Վերանորոգության ծրագրում անպայման կա նաև Ս. Գևորգի վերանորոգությունը , որովհետև նա Թբիլիսի ամենահին հայկական եկեղեցին է՝  7-րդ դար: Սրբազանը լիահույս էր, որ այդ հարցը այս եկեղցուց հետո կլուծվի: Պարզվեց  Ռուսթավիում գործող հայական եկեղեցի չկա, կա   3000 հոգանոց հայ համայնք, այստեղ գործում է  կիրակնօրյա հայկական դպրոց: Հայ և Վրաց եկեղեցիների հարաբերությունները  թեմի առաջնորդը  գնահատեց նորմալ, սակայն նաև ասաց. «Ես պիտի ասեմ, որ խնդիրներ կան, որոնք որ պիտի լուծվեն,  ուղղակի ժամանակի հարց է»:  Իր գոհունակությունը հայտնեց նաև վրացական իշխանությունների թեմի նկատմամբ ունեցած դրական տրամադրվածությունից: Իսկ հայկական թեմին առաջիկայում վերադարձվող հայկական  եկեղեղեցիների  մասին  Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը հայտնեց, որ առաջիկայում սպասում է Ախալցխայի Ս. Նշանի եկեղեցու վերադարձնելուն: «Մյուսների հարցը ավելի դյուրին է»,- ասաց նա: Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանից տեղեկացանք նաև, որ Թբիլիսի Ս Էջմիածին եկեղեցու վերանորոգման վրա ծախսվելու է 1մլն. ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter