HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմի խախտում՝ կորուստներ չկան

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, փետրվարի 18-ի լույս  19-ի գիշերը  և այսօրվա ընթացքում  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու  մի շարք  հատվածներում  արձանագրվել են  հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Սեյիդահմեդլի, Կարախանբեյլի, Յուխարը Սեյիդահմեդլի, Քյուրդլար, Կուրոպատկինո, Բաշ Քարվենդ, Յարմջա, Ջրաբերդ, Կարմիրավան և Շուրաբադ ուղղություններում  տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի մեղքով  հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը  կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter