Քաղաքապետի ընտրությունները մայիսի 31-ին են
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 2009թ. մայիսի 31-ին նշանակել եւ Երեւան քաղաքում անցկացնել Երեւան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ։ Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին հաղթած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կընտրի քաղաքապետ: Կառավարության պահուստային ֆոնդից 183 մլն 653.079 հազար դրամ կհատկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ընտրությունների նախապատրաստման ծախսերը ֆինանսավորելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել