HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուգանքի եւ պատասխանատվության չափը բարձրացվել է

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքների նախագծերին եւս: Օրինագծերով առաջարկվում է բարձրացնել արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների չափերը: Մասնավորապես, նշված սուբյեկտների կողմից արժութային օրենսդրության պահանջների առաջին անգամ խախտման համար` նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի փոխարեն, կիրառել տուգանք երկու հազարապատիկի չափով կամ մինչեւ մեկ տարի ժամկետով կասեցնել գործունեության լիցենզիան, իսկ երկրորդ անգամ նման խախտման դեպքում` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 700-ապատիկի փոխարեն, նշանակել տուգանք 4 հազարապատիկի չափով: Օրինագծով առաջարկվում է նաեւ բարձրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ՀՀ կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված անձանց դեպքում արժութային օրենսդրության պահանջների խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները, նախկինում 100-ապատիկի փոխարեն, նախատեսելով գանձել 2 հազարապատիկի, իսկ 200-ապատիկի փոխարեն` 4 հազարապատիկի չափով տուգանք: Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել հիշյալ օրենքների նախագծերը: Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter