Բողոքի ակցիա Մարալիկում
Պահանջում են ազատ արձակել Հարություն Ուռուտյանին
Այսօր մարալիկցիները, հավաքվելով Հարություն Ուռուտյանի պաշտպանության շտաբում, իշխանություններից պահանջում էին անհապաղ վերջ դնել «խեղկատակությանն» ու ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց: Ըստ բողոքի դուրս եկած բնակիչների` Հարություն Ուռուտյանը հանրապետության առաջին քաղբանտարկյալն է, ով կալանավորվեց ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:
Մարալիկցիների պատմելով` նախագահական ընտրությունների օրը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության աշխատակից Սուրեն Ավետիսյանը մարզի դիահերձարանի տնօրեն Վազգեն Նազարյանի հետ միասին Գյումրիից «մարդաորս են» էին արել ու միկրոավտոբուսներով նրանց բերել էին Մարալիկ` քվեարկության:
Հարություն Ուռուտյանն էլ Անիի տրածաշրջանում լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը` փորձել էր կանխել չգրանցված մարդկանց մուտքը ընտրատեղամաս, որի պատճառով էլ վիճաբանություն էր ծագել: Եվ Սուրեն Ավետիսյանը ոստիկանությանը ցուցմունք էր տվել, թե Հարություն Ուռուտյանը մարմնական վնասվածքներ է հասցրել իրեն:
Ու չնայած Հյուսիսային քրեական դատարանը չկարողացավ ապացուցել մեղադրանքը, նույնիսկ ցուցմունք տվող չորս ոստիկաններից մեկը հպարտությամբ հայտարարեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, ցուցմունքը գրել են, ինքն էլ առանց ընթերցելու ստորագրել է, այդուհանդերձ ազատամարտիկ Հարություն Ուռուտյանին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման` Արթիկի քրեակատարողական հիմնարկ:
Այսօր, փաստորեն, լրանում էր Հ. Ուռուտյանի ազատազրկման մեկ տարին, որի կապակցությամբ էլ մարալիկցիները հայտնում էին իրենց դժգոհությունը: Ուռուտյանի 81-ամյա մայրը` տիկին Եվգինեն, ասաց, որ երբեք չի ներելու Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, քանի որ «նրանք դանակը իր սիրտն են մտցրել, իր ազնիվ, հայրենասեր որդուն ձերբակալել են խուլիգանություն կատարելու համար, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:
Ուռուտյանի ավագ որդին`Բաբկենն էլ Հետքի հետ զրույցում տեղեկացրեց. «Մոտավորապես մեկ ամիս առաջ մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան , չգիտեմ` ով է մեղավոր, միգուցե փոստային ծառայությունները, մեր դիմումը մեկ օր ուշացումով է տեղ հասել, ու Վճռաբեկը մեկ օրվա տարբերությամբ մերժել է այն ընդունել, մենք կրկնակի ենք դիմել, սա սահմանադրական նորմի խախտում է, սպասում ենք Վճռաբեկին, եթե էս անգամ էլ մերժի, մենք դիմելու ենք թե' Սահմանադրական դատարան, թե' զուգահեռ Եվրադատարան:
Նյութերը Եվրադատարանի համար արդեն նախապատրաստում ենք, Հայաստանի Վճռաբեկ դատարանից արդարացման հույս փայփայելն աբսուրդ է: Ես հպարտ եմ, որ իմ հայրը հանցագործություն չի գործել, քաղաքական հայացքների համար է ձերբակալվել, հայրս դուրս գալուց հետո պարզ ճակատով նայելու է բոլորի աչքերին, իսկ ահա այս գործով մեղավորները` սկսած Վազգեն Նազարյանից, վերջացրած Մարալիկի քաղաքապետով, չպիտի կարողանան մեր երեսին նայել, քանի որ բարոյական օրենքներից զուրկ մարդիկ են»:
Հայ Ազգային կոնգրեսի Շիրակի մարզի համակարգող, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, թե նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց հայ հասարակությունը հայտնվել է խոր անդունդում` սոցիալական, տնտեսական ու բարոյական խորը ճգնաժամի մեջ:
«Իշխանությունը չի գտնում լուծումներ, փորձում է ներքաղաքական լուծումները արտաքին քաղաքական ինչ-որ էյֆորիաներով փոխել, ինչ որ հայ-թուրքական հարաբերություններ, ինչ-որ Մյունխեն, Մյունխենում` ելույթներ, մի օր` զիջում, մի օր` ինչ-որ տղայական հայտարարություններ, այսինքն` ներքաղաքական խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը գնում է արտաքին քաղաքական էֆեկտների` հույս ունենալով ժամանակ շահել, որ ժամանակի մեջ շարժումը մարի, և ժողովուրդն իր պահանջներից` սեփական պետությանը տեր կանգնելու, ետ կանգնի: Բայց արդեն անցել է մեկ տարի, և իրենք պետք է հստակ, տարրական մի բան հասկանան, որ մի տարի անց էլ էն, ինչ-որ փորձում էին անել, չանցավ: Հիմա իրենք կանգնած են մի խնդրի առջև` պետք է առաջին հերթին լուծեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի խնդիրը: Եվ լուծման մի ձև կա` նոր համապետական ընտրություններ, չկա ուրիշ ձև, այլապես, եթե չլուծեն ներքաղաքական խնդիրները, արտաքին քաղաքական հարցերում ոչ մի հաջողություն չեն ունենա, և Հայաստանը կհայտնվի շատ ծանր վիճակում, մենք կունենանք խոշորագույն կորուստներ` թե' տարածքային, թե' բարոյական»,- ասաց պրն Հովհաննիսյանը:
Խոսելով քաղբանտարկյալների մասին` Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Գիտեք, 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում տասնյակ քաղբանտարկյալ ունենալը նշանակում է, որ երկրում շատ խայտառակ և շատ այլանդակ վիճակ է, որովհետև աշխարհի շատ քիչ երկրներում կան հարյուրից ավելի քաղբանտարկյալներ: Սովետական Միությունը, որ աշխարհի մեծագույն տոտալիտար երկիրն էր, էնտեղ միջին հաշվով տարեկան մի քանի քաղբանտարկյալ էր լինում, Սովետական Միությունը մինչև անգամ էդ քաղբանտարկյալին չէր դատում, թույլ էր տալիս, որ նրանք գնային Սովետական երկրից, իսկ հիմա Հայաստանում 58 քաղբատարկյալ ունենք, որ դեռ բանտում են: Մենք ունենք քառասուն քաղբանտակյալ, որ դեռ դրսում են, նրանց վրա դեռ քրեական գործեր կան, ես մեր քաղբանտարկյալներին ուզում եմ ասել, որ նրանք ժամանակի մեծագույն հերոսներն են, ես վստահ եմ, որ նրանք հպարտորեն են տանում իրենց քաղաքական կալանավոր լինելը»:
Եվ քանի որ մարտի 1-ին մեծ հանրահավաք է նախատեսվում, ու արդեն իսկ կան դժգոհություններ, թե մասնակիցներին հետապանդում են, հրավիրում ոստիկանություն ու «մշակում», մենք մարալիկցիներից և Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե կան կոնկրետ փաստեր:
«Իհարկե կան, քանի գնում` ուժեղանում է, քանի գնում է` հանրապետության տարբեր շրջաններից, մարզերից տեղեկացնում են, որ մարդկանց հետ աշխատանք են տանում, մեկին համոզում են, մյուսին վախեցնում են, մեթոդները բացարձակ չեն փոխվել, ավելի կոշտացել են, ուղղակի չեն ուզում հասկանալ, որ էդ մեթոդներով ժողովրդի հետ չի կարելի խոսել»,- ասաց ՀԱԿ-ի Շիրակի մարզը համակարգողը:
ՀԺԿ Անի տարածքային կազմակերպության քարտուղար Գագիկ Յայլոյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց. «Բնականաբար, ճնշում են ճնշվողներին, եթե յուրաքանչյուր ոք պայքարի իր ազատության, մարդավայել ապրելու համար, ով կհամարձակվի ճնշել: Իսկ մեկ տարի անց մեր հանրապետությունում գրեթե ոչինչ չի փոխվել, իրականացվում են իմիտացիոն քայլեր, ընդ որում` ժողովուրդը շատ լավ պատկերացնում է, որ կոսմետիկ բնույթի միջոցառումներով չի փոխվի, գնալով ժողովրդի վիճակն ավելի վատանում է, ճգնաժամն էլ գլխեց: Վերջապես երբ պետք է հասկանան մեր իշխանությունները, որ մարդ ձերբակալելով հարց չեն լուծի, նույնիսկ կույրին էլ տեսանելի էր, որ քսան-քսանհինգ հոգու բաց թողնելով` խաղ էին խաղում, դրանք խամաճիկներ էին, իսկ իրական քաղբանտարկյալները բանտերում են: Անկախ այն բանից` իշխանություններն ընդունում են, թե` ոչ, էսօր մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար նստած են: Իսկ Հարություն Ուռուտյանի համար կասեի, որ ձերբակալվեց օրենքը հարգելու համար»:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել