Հարձակման է ենթարկվել Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը
Փետրվարի 17 լույս 18-ի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր բնակարանում կողոպուտի նպատակով հարձակման է ենթարկվել Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ներսես Սրբազանի կանչին օգնության է հասել միաբանական շենքի աշխատակիցը, որը Սրբազանին հայտնաբերել է հատակին ընկած` ծանր վիճակում: Հանցագործը Սրբազանի բնակարան մուտք է գործել վստահության չարաշահման եղանակով:
Սրբազանը շտապօգնության մեքենայով անմիջապես փոխադրվել է Էջմիածնի հիվանդանոց, այնուհետև` «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր հաստատվել է, որ Սրբազանը նախնական ախտորոշմամբ ուղեղի կաթված է ստացել: Բժշկական քննությունը Սրբազանի մարմնի վրա հարվածի հետքեր չի հայտնաբերել: Հանցագործը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է իր բարեպաշտ զավակներին` աղոթելու Ներսես Սրբազանի շուտափույթ ապաքինման և քաջառողջության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել