Այսօր կմեկնարկի «Կամուրջ 2009» միջազգային տնտեսական ֆորումը
Այսօր Ծաղկաձորում կմեկնարկի «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցելու համար հրավիրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակություններ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վաղը «Կամուրջ 2009»-ին կմասնակցի նաեւ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Երեք օրով Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը վերածվելու է տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Ֆորումը, որի գլխավոր թեման է` «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները` խնդիրներ եւ լուծումներ», կունենա ավելի քան 300 մասնակից:
Ֆորումի գլխավոր նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսական պոտենցիալն արևմտյան և մերձարևելյան գործարար և քաղաքական շրջանակներին:
«Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ «Մաստեր» Միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը: Այն անցկացվելու է ՀՀ Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարությունների եւ Կենտրոնական բանկի պաշտոնական աջակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել