HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Հողերի վերադարձման ցանկացած քայլ ոչ միայն Սյունիքին է վտանգելու, այլ նաեւ ողջ Հայաստանին»

Այս հայտարարությունն է արել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված ճեպազրույցում: Նա միաժամանակ ավելացրել է, որ եթե Ղարաբաղում համաձայնվեն էլ տարածքների հանձնմանը, Սյունիքում հաստատ չեն համաձայնվելու: «Եւ կարծում եմ, որ Արցախի խնդիրը ոչ միայն Արցախի եւ Սյունիքի խնդիրն է, այլ համայն հայության»,-ընդգծել է նա: ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Ղարաբաղ ժամանած ՀՀ պատվիրակության անդամներին երեկ ընդունել է նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես հանդիպման մասնակիցները տեղեկացրեցին, Արցախի ղեկավարի հետ հիմնականում քննարկել են վերաբնակեցման խնդիրը: «Վերաբնակեցման հարցը շատ հստակ դրվեց ԼՂՀ նախագահի կողմից եւ առաջարկվեց, որպեսզի Ազգային ժողովում քննարկենք համապատասխան մշտական հանձնաժողովում: Ղարաբաղում մենք շատ անելիքներ ունենք`ենթակառուցվածքների առումով, որը կնպաստի վերաբնակեցմանը եւ Ղարաբաղի զարգացմանը, անկախության ամրապնդմանը»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա միաժամանակ նկատեց, որ ԼՂՀ կառավարության կողմից կան մշակված տարբեր ծրագրեր` կապված վերաբնակեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ, սակայն կան ծրագրեր, որոնց իրականացման համար տարիներ են պահանջվում: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն անդրադառնալով մարզի եւ Ղարաբաղի համագործակցությանը, շեշտեց, որ այն միշտ էլ կար, սակայն տեսանելի չէր, ինչը ցանկալի է, որ տեսանելի լինի: «Մեզնից յուրաքանչյուրը Արցախի թիվ մեկ խնդիրը պետք է վերաբնակեցումը համարի: Հողը ապրելով են պահում, ինչը բոլորս քաջ գիտենք: Վերաբնակեցումը նորից պետք է լայն թափով սկսվի, ինչպես 1994-ին»,-շեշտել է Սուրիկ Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter