Մինսկի խմբի համանախագահները թույլ չեն տա
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնարդ Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ) տարածել են հետևյալ հայատարարությունը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շեշտում են, որ, չնայած 2008թ. դեկտեմբերի 24-ին և 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչի երկու զեկույցներին, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի։ Համանախագահներն ընդգծում են, որ հակամարտության կարգավորման հանգուցային նախապայմաններից մեկն է համարվում ուժի կիրառման բացառումը։
Նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը 2009թ. հունվարի 28-ին Ցյուրիխում տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումը որակել են որպես օգտակար և կառուցողական, չնայած մեկ ամիս առաջ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Վեհաժողովին տարածած երկու զեկույցներին։ Ցյուրիխյան հանդիպման ավարտին նախագահները հաստատել են, որ հավատարիմ են Մինսկի խմբի խաղաղ գործընթացին։ Նրանք խնդրել են համանախագաներին ակտիվացնել իրենց ջանքերը՝ հիմնարար սկզբունքների շուրջ երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները հարթելու համար։
Իրենց հետագա հայտարարություններում երկու նախագահները կրկին ընդգծել են, որ հավատարիմ են Մինկի խմբի միջնոդրական ջանքերին։ Մինկի խմբի համանախագահները մինչև փետրվարի վերջ կայցելեն տարածաշրջան, որպեսզի կողմերին աջակցեն Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու իրենց ջանքերն արագացնելու գործընթացում։
Մինկի խմբի համանախագահները թույլ չեն տա, որպեսզի խաղաղ գործընթացը դադարեցվի իրավական կամ պատմական քննարկումների պատճառով։ Համանախագահները վստահ են, որ վերոնշյալ զեկույցները չպետք է որևէ ազդեցություն ունենան հետագա խաղաղ բանակցային գործընթացի վրա։ Իրենց հավատարմությունը խնդրի խաղաղ լուծմանը նախագահները ևս մեկ անգամ հաստատել են՝ Մոսկվայում 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրելով հակամարտության խաղաղ կարգավորման մասին փաստաթուղթը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել