Հանդիպել են Նալբանդյանն ու Սեմնեբին
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Քննարկվել է Արեւելյան գործընկերության առաջարկը ու հույս հայտնվել, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել