HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գուրգեն Արսենյանի խորհուրդներն ընդդիմությանը

«Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ընդդիմության առաջին հանրահավաքը, որը վիճարկում էր նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, այսօր մենք ունենք գործող մի մեխանիզմ, որի անունը հետեւյալն է ` մասնակցել նախագահական ընտրություններին, վիճարկել դրանց արդյունքները եւ մինչեւ մյուս նախագահական ընտրություններն այդ վիճարկումը դարձնել հիմնական մեխը, որի շուրջ տեղի կունենա ընդդիմության քաղաքական գործունեությունը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը այսպիսի գնահատական տվեց ընդդիմության գործունեությանը մեկ տարի անց: Բանախոսը կարծում է, որ եթե ընդդիմությունն իր գործունեությունը կառուցի միայն նախագահական ընտրությունների վիճարկման շուրջ, ապա մինչեւ հաջորդ ընտրությունները կկորցնի ընտրազանգված: Բանախոսը որպես օրինակ է բերում 1996, 2003 թվականները եւ խորհուրդ է տալիս նկատի ունենալ փաստը. «Պետք է ընդդիմության աշխատանքը կառուցել ամենօրյա  քննադատության  եւ խորությունների բացահայտման սկզբունքի շուրջ»: Բանախոսը նշում է, որ ցանկացած քաղաքացի չի կարող հինգ տարի ապրել քաղաքական գործընթացի մասնակցի կյանքով. «Պետք է զբաղվել քաղաքացիների, ընտրազանգվածի կազմակերպմամբ, պետք է ծանոթ լինել մարդկանց հոգսերին ու զբաղվել դրանով, հասկանալ մարդկանց իղձերն ու նպատակները»,-խորհուրդ է տալիս Գ. Արսենյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter