HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գ.Արսենյան.«Հայաստանի կառավարիչների գործունեությունն ինձ շատ զարմացնում է»

«Մեր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Կային ինչ-որ սպասումներ, հույսեր, որ տեղի կունենան իրադարձություններ, որի արդյունքում Հայաստանի հասարակական կյանքը կբարելավվի կամ մթնոլորտը կփոխվի, բայց տեղի չունեցավ, հուսախաբություն կա»,-այսօր նախագահական ընտրություններից մեկ տարի անց  այսպես իրավիճակը գնահատեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Բանախոսը չի բացառում, որ վերը նշվածները հնարավոր է չեն իրականացվել հնարավորությունների սղության պատճառով. «Հայաստանը թեւակոխել է ճգնաժամային փուլը, որտեղ Հայաստանի կառավարիչների գործունեությունն ինձ շատ զարմացնում է»,-ասում է բանախոսը եւ պարզաբանում. «Չէ, չէ...դրական իմաստով ինձ արդեն ոչինչ չի կարող զարմացնի...ինձ այսօր զարմացնում է այն, որ կառավարիչները մտածում են, որ ժողովուրդը մանկամիտ է եւ կարող է կուլ տալ այն ամենը, ինչը որ փորձում են ապուրի կամ շիլայի տեղ ներկայացնել»: Գ. Արսենյանը վստահեցնում է, որ ամեն ինչ տեսնում են. «Տեսնում ենք կառավարիչների մի մասի անճարակությունը, որը փորձում են քողարկել ճոռոմաբանությամբ...դրա վերաբերյալ մենք մեր հարցերը տալու ենք, երբ ժամանակը գա»: Հարցերն էլ ծագում են օրինակ Կառավարության այն որոշման պատճառով, որը ենթադրում է 15 տոկոս ներմուծման տուրք սահմանել. «Հասկանում եք` դա ինչ է նշանակում...նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բնակիչների կյանքը կառավարությունը թանկացնում է, որովհետեւ երբ որեւէ բանի տուրքը մեծանում է, սպառողն է վճարում»: Բանախոսն ասում է, որ Հայաստանում արտադրողը սպառում է իր արտադրանքի 7 տոկոսը միայն, «իսկ մյուս 93 տոկոսի վրա թանկանում է մաքսատուրքը, ինչը ճգնաժամի պայմաններում  նշանակում է վատացնել ժողովրդի կյանքը»: ՄԱԿ նախագահը տարբերակում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման սկզբունքները. «Քոչարյանի ժամանակ կային ֆիքսված սկզբունքներ, սահմաններ եւ խաղի կանոններ, որոնք չէին խախտվում ոչ մի դեպքում` ով ում բարեկամն ուզում է լինի, այսօր ես տեսնում եմ, որ կառավարության գործունեության մեջ կա որոշակի խաղի կանոնների խախտում, որը չի զսպվում նախագահի կողմից, սա ես հնչեցնում եմ, որպեսզի նախագահը ուշադրությունը բեւեռի դրա վրա»: Որպես Հայաստանի քաղաքական կառույցի ղեկավար, բանախոսը բացասական վերաբերմունք է ձեւավորվել «Բջնի» գործարանի շուրջ ծավալված գործընթացի նկատմամբ. «Դա բացասական գնահատականի արժանի գործընթաց էր»: Բանախոսը ասում է, որ գնորդը հետագայում ոչ մի խնդիր չի ունենալու գործարանի հետ կապված, քանի որ. «Վաճառքն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը, ուստի նա էլ պետք է պատասխան տա իր օրինաչափ կամ ոչ օրինաչափ գործողությունների համար, դա գնորդի խնդիրը չէ»: Գ. Արսենյանը իշխանությունների ուշադրությունը բեւեռում է իր ասածի վրա, թե ճգնաժամի պայմաններում մեծանում է պատերազմի վտանգը. «Որովհետեւ այդ ճգնաժամը գործում է նաեւ այլ երկրներում, եւ այն երկրները, որոնք մեզ բարեկամ չեն, կարող են իրենց հասարակական դժգոհության ալիքը տեղափոխել դեպի ռազմական գործողությունների թատերաբեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter