HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Ալավերդիում

19_02-kriv_alaverdiՓետրվարի 19-ին, երեկոյան ժամը 19-ն անց 40-ի սահմաններում Ալավերդու Սարահարթ թաղամասի 2/26 շենքի մոտ հավաքված էին 20-ից  ավելի երիտասարդ տղաներ: Նրանցից 3-ը Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի  ղեկավար Համլետ Միրզոյանի որդիներն էին, Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Ղոժի Գագոյի տղան, Վասիկո Շահվերդյանը և Ալավերդու «ախպերության» նորաթուխ այլ մանկլավիկներ: Նրանց մի մասը, մասնավորապես Համլետ Միրզոյանի որդիները, զինված էին մեծ փայտերով: «Արա, ասա, ասա, թող էդ բ.-ի տղեն ստեղ գա»,- գոռում էր  հավաքվածներից  մեկը: Չանցած 5 րոպե՝ 2/29 շենքի դիմաց գտնվող նախկին կենցաղի շենքի բակ մտավ արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենա: Հավաքվածներն անմիջապես հարձակվեցին ավտոմեքենայի վրա: Մինչ ավտոմեքենայի մեջ գտնվողները դուրս կգային,  փայտով զինվածները սկսեցին հարվածել մեքենային: Մեքենայից արագ  դուրս թռան երկու երիտասարդներ, մի պահ սկսվեց հայհոյախառն ձեռնամարտ, ապա լսվեց ատրճանակի կրակոց, որից հետո հարձակվողներն անմիջապես ցաքուցրիվ փախան: Կռիվը կարճ տևեց, սակայն այդ ընթացքում  դանակահարվել է Կարեն Միրզոյանը: Ալավերդու Առողջապահական կենտրոնի փետրվարի 19-ի հերթապահ բժիշկ Սերգո Նազարեթյանից տեղեկացանք, որ Կարեն Միրզոյանին ազդրերի շրջանում դանակահարության ծանր վնասվածքներով ու ծանր արնահոսությամբ հիվանդանոց են տեղափոխել երեկոյան ժամը 20-ն անց 15-ին: Հիվանդանոցում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի Միքայելյանի անվ. հիվանդանոց: Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի՝ կռվի մյուս կողմում Ալավերդու Սանահին գյուղական թաղամասում հանրահայտ Չալբո մականունով Ալբերտ Սիմոնյանի որդիներն են: Կռվից հետո դեպքի վայրում և շրջակայքում ամբողջությամբ արյուն էր: Ալավերդու ոստիկանապետ Արտուշ Բոշյանն ի պատասխան մեր հարցման՝ հայտնեց, որ դեպքի հետ կապված ձերբակալվածներ առայժմ չկան, հետաքննություն է ընթանում, եւ հետաքննության շահերից ելնելով՝ չի կարող կասկածյալների անունները հրապարակել: Ոստիկանապետը նաև հայտնեց, որ հետաքննությունը նորմալ է ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter