HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Տիգրանակերտի պեղումները վերջ են դնում ադրբեջանական առասպելներին

19_02-tigranakertՇուշիի պարսպապատերից ներս գտնվող Մխիթարաշենի դարպասների պեղումները վկայում են, որ այդ տարածքը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբին: Այսպիսով, սա ապացուցում է, որ ճշմարտությանը չի համապատասխանում ադրբեջանցիների հորինած առասպելը, ըստ որի` Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահ խանն է բնակեցրել: Այսօր Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Մշակութային հետազոտություններն Արցախում» ցուցահանդեսը` նվիրված Արցախյան շարժման 21-րդ տարեդարձին: Շուշիում, Հանդաբերդի վանքում եւ Տիգրանակերտում  շուրջ 5 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ  վկայություններ` քարե հայատառ արձանագրություններ , դամբարաններ, որոնք վկայում են այդ տարածքներում հայ էթնիկ տարի ու մշակութային ինքնության առկայության մասին: Արցախյան հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ասաց, որ վերը նշված տարածքները  մեր ազգային հպարտությունն են: «Մենք պարտավոր ենք դրանք ուսումնասիրել ամենայն բարեխղճությամբ եւ աշխարհին ի ապացույց ներկայացնել այդ տարածքների հայկական լինելու ճշմարիտ փաստերը»,- ասաց Հ.Պետրոսյանը: Ցուցահանդեսին ներկա էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Այս ամենը մեր նյութական ապացույցն է, թե մենք որտեղ ենք ապրել, ինչ ճարտարապետական հնարքներ ենք գործածել քաղաքաշինության մեջ»,-ասաց նախարարը: «Հայտնաբերված կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կարուցվել է  քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ բարձր շինարարական տեխնիկայով»,-նշեց Համլետ Պետրոսյանը: Պեղումներն ամբողջությամբ ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը, սակայն Հասմիկ Պողոսյանի խոսքերով ՀՀ-ը նույնպես անմասն չի մնացել աջակցություն իրականացնելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter