Դրամական խոշոր պարգեւ Գ. Մհերյանի սպանության հանգամանքների մասին տեղեկություն տվողներին
Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի բնակարանի մուտքի մոտ չարագործի հրազենից արձակված կրակոցներով սպանվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանը: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանությունը դրամական խոշոր պարգեւ է խոստանում այն անձանց, ովքեր կարող են արժեքավոր տեղեկություն հայտնել հանցագործի (հանցագործների) ինքնության կամ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 52-78-36, 52-77-46, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձանց գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել