HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԱԺ պատվիրակությունը մեկնեց Երեւան

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլու ծառայությունից, այսօր ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղ: Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը ԼՂՀ նախագահի հետ եւ ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Այսօր` Արցախի Վերածննդի օրը, պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Այնուհետեւ պատվիրակությունը մեկնել է Շուշի` այցելելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան ու Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Պատվիրակությունը Շուշիից մեկնել է Երևան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter