Կանայք` շոգեբաղնիքից
Երեկ երեկոյան իրավապահները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մարզահամալիրի շոգեբաղնիքից բերման են ենթարկվել 49-ամյա Սուսաննա Ժ.-ին, 35-ամյա Լիաննա Ն.-ին եւ 37-ամյա Անուշ Մ.-ն:
Պարզվել է, որ Սուսաննա Ժ.-ն, հանդիսանալով Վանաձորի մարզահամալիրում գործող «Հրահան» ՍՊԸ տնտեսվար, մարզահամալիրի շոգեբաղնիքը 2008 թ. մինչ օրս, պարբերաբար շահույթ ստանալու նպատակով, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է Լիաննա Ն.-ին, Անուշ Մ.-ին, 46-ամյա Դալիդա Թ.-ին ու 35 տարեկան Անահիտ Դ.-ին:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել