HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարձյալ խախտվել է հրադադարի ռեժիմը

«Փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու  մի շարք հատվածներում  արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր»,- հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Կարախանբեյլի, Սեյիդահմեդլի, Կորգան, Լևոնարխ, Սեյսուլան և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: ԼՂՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի մեղքով  հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter