HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ադրբեջանական կողմի քայլերին տրվելու են համարժեք պատասխաններ

21_02-m_hakobyanԵրեկ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն անդրադարձել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հաճախակի դեպքերը: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի նպատակները՝ նախարարը շեշտել է, որ դրանք մի քանիսն են. նախ՝ ադրբեջանական կողմը փորձում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ապացուցել, որ հնարավոր չէ Մինսկի խմբի շրջանակներում լուծել այդ խնդիրը եւ տեղափոխել ՄԱԿ:Երկրորդ՝ ըստ նախարարի՝ նրանք «անընդհատ ուզում են իրենց զորքերը պահել այնպիսի վիճակում, որ հրադադար չկա» եւ փորձում են ստիպել, որ մեր պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները պատասխանեն, բայց հայկական կողմը չի արձագանքում, այլ կատարում է այն խնդիրները, որոնք բանակի հրամանատարության կողմից դրված են զինվորների առջեւ: «Պաշտպանության բանակն ունի որոշում՝ մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ, եւ անկախ նրանից՝ ինչ միջոցառումներ է իրականացնելու Ադրբեջանը, մենք ադեկվատ դրանց պատասխանելու ենք: Արտառոց ոչ մի բան չկա, իրավիճակը վերահսկելի է»,- վստահեցրել է Մովսես Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter