Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցով կմեկնի Մերձավոր Արեւելք
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցերով կմեկնի Մերձավոր Արեւելքի տարածաշրջան:
Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կլինի Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում:
Մերձավոր Արեւելքի վերոհիշյալ երկրների մայրաքաղաքներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները այդ երկրների բարձրաստիճան ղեկավարության հետ:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախարար Նալբանդյանի այցը արաբական երկրներ միտված է վերահաստատելու այն սերտ կապերն ու համագործակցությունը, որ Հայաստանն ունի արաբական աշխարհի հետ եւ նրանց ներկայացնելու Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն ու նախանշելու փոխգործակցության խորացման ուղիները:
Փետրվարի 28-ին Էդվարդ Նալբանդյանը կվերադառնա Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել